Սրտի և արյան անոթների ընկեր. բժիշկն անվանել է ընկույզ, որը պետք է ամեն օր ուտել
Կենսաբան Ալեքսանդր Սոզիկինը նշել է, որ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար կարևոր է ավելի շատ ընկույզ, մասնավորապես՝ նուշ ուտել։
Մասնագետը նուշի հատկություններն անվանել է «եզակի»։ Այս մթերքը ոչ միայն նվազեցնում է արյան շաքարի և խոլեստերինի մակարդակը, այլև ընդհանուր առմամբ պաշտպանում է սրտի և արյան շրջանառության համակարգի աշխատանքի խախտումներից:
Բացի այդ, նուշն օգնում է նրանց, ում մոտ արդեն ախտորոշվել են սրտանոթային համակարգի խանգարումներ։ Նրա օգնությամբ իջեցվում է արյան ճնշումը, խթանվում է արյան հոսքը դեպի օրգաններ և նվազում է մեկ այլ վտանգավոր վիճակի՝ ինսուլինի դիմադրության ռիսկը. սա հատկապես կարևոր է 2-րդ տիպի շաքարախտի դեպքում։
Նուշը օգտակար կլինի նաև նրանց համար, ովքեր պայքարում են գիրության դեմ։ Քանի որ ընկույզը պարունակում է քիչ ածխաջրեր, բայց հարուստ է բջջանյութով և սպիտակուցներով, այն գերազանց նախուտեստ է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար:
«Այն ուտելուց հետո հագեցվածության զգացումը պահպանվում է երկար ժամանակ, ինչը նշանակում է, որ մարդն ավելի քիչ կալորիա է օգտագործում»,- NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Ալեքսանդր Սոզիկինը։
Խորհուրդ է տրվում օրական ուտել նման արժեքավոր մթերք՝ 10-16 ընկույզ։ Այսպիսով նրա հատկությունները առավելագույնս կբացահայտվեն։