Բա որ նախկին մարզպետ եք, ձեր ժամանակ հազարավոր կմ տռուբեք գետնից տարան ծախեցին, բա խոսայիք․ ՔՊ ական
ԱԺ-ում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը թեժ ընթացք ստացավ:
ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, արձագանքելով ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանին, որն իր ելույթում հիշեցրել էր, որ նախկինում Շիրակի մարզպետն է եղել, մեղադրեց վերջինիս.
«Բա դուք եղել եք նախկին մարզպետ, ձեր ժամանակ հազարավոր կմ տռուբեք գետնի տակից հանեցին, տարան. բա խոսայիք: Մի հատ ջրամբար չեք կառուցել... Ձեր էդ թողած ժառանգության համար մենք դեռ շատ ենք ձախողելու: Ամեն անգամ գալիս եք այստեղ ասածների վրա կեղտ եք բռնում....»,- դիմելով «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանին հայտարարեց Մաթևոս Ասատրյանը:
Նա նշեց, որ այդ հարցով դեռ դատախազությունն էլ պետք է զբաղվի:
Նշենք, որ Արթուր Խաչատրյանը տեղից արձագանքում էր, սակայն նիստը վարող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սաստեց, որ դահլիճում լռություն պահպանվի:
Մանրամասները՝ տեսանյութում