Հայկ Հարոյանը նշանակվել է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ

Հայկ Հարոյանը նշանակվել է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պաշտոնից: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։