Ծանրամարտի Մ23 ԵԱ․ Գարիկ Կարապետյանը հռչակվեց չեմպիոն՝ սահմանելով աշխարհի ռեկորդ

Ծանրամարտի Մ23 ԵԱ․ Գարիկ Կարապետյանը հռչակվեց չեմպիոն՝ սահմանելով աշխարհի ռեկորդ

Բուխարեստում ընթացող Մ23 Եվրոպայի առաջնությունում 102կգ քաշային պայքարում ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան Գարիկ Կարապետյանը դարձավ մրցաշարի հաղթող և սահմանեց աշխարհի ռեկորդ, գրում է Armsport-ը։ 

Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 181կգ ծանրաձող՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 205կգ ծանրաձողը՝ կրկին նվաճելով փոքր ոսկին։ Երկամարտում Կարապետյանը գրանցեց 386կգ։