Երևանում բախվել են Mitsubishi-ն և BMW X5-ը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Գայի պողոտա-Աշոտ Հովհաննիսյան և Բաղյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Վահե Պողոսյանի վարած «BMW X5» մակնիշի և Երևանի բնակիչ 47-ամյա Արտակ Պողոսյանի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մի երեխա բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկում տեղադրված ծաղկամաններին՝ մասամբ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոցում բուժօգնություն ստացած երեխայի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։