Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու պահանջներ է ներկայացնում

Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու պահանջներ է ներկայացնում

Ռուսաստանը ԱՄՆ-ին ներկայացրել է Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտի և Վաշինգտոնի հետ հարաբերությունները վերականգնելու մասին համաձայնագրի կնքման պահանջների ցանկ, գրել է «Reuters»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ հրատարակության աղբյուրների՝ ռուս և ամերիկացի պաշտոնյաները վերջին երեք շաբաթվա ընթացքում քննարկել են այս պայմանները անձնական ու վիրտուալ զրույցներում։

Աղբյուրները Կրեմլի պայմաններն անվանել են «լայն և նման են այն պահանջներին, որոնք նախկինում ներկայացրել է Ուկրաինային, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին»։

Նախկինում այս պայմանները ներառել էին Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ի անդամությունից, ուկրաինական տարածքում օտարերկրյա զորքեր չտեղակայելու համաձայնագիրը և նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության միջազգային ճանաչումը, որ Ղրիմը և Խերսոնը, Զապորոժիեն, Դոնեցկն ու Լուգանսկը պատկանում են Ռուսաստանին: