Դպրոցում հնչել են կրակոցներ. կան զոհեր և վիրավորներ

Դպրոցում հնչել են կրակոցներ. կան զոհեր և վիրավորներ

Չիկագոյի դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երկուսի. այդ մասին հայտնում է ABC-ն։

Ավելի վաղ CBS News-ի տեղական մասնաճյուղը հայտնել էր, որ միջադեպի հետևանքով դեռահաս է մահացել, ևս երեքը վիրավորվել են։

Կրակոցները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 14։00-ի սահմաններում։ Ինչպես նշվում է, չորս տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից երկուսը մահացել են։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ զոհերի տարիքը դեռ պարզված չէ։