Բժիշկը նախազգուշացրել է քաղցկեղի զարգացմանը հանգեցնող լայնածավալ հետազոտությունների մասին

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը զգուշացրել է ռենտգենյան ճառագայթների վտանգի մասին։ «Россия 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նա ասել է, որ այս ընդհանուր հետազոտությունը կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացման։ Գրել է lenta.ru-ն։
Բժիշկը նշել է, որ ռենտգեն ճառագայթումը մեծացնում է վահանաձև գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ «Վահանաձև գեղձը շատ զգայուն է, հետևաբար, իրականում, երբ միջուկային պայթյունի վտանգ կա՝ տեխնոլոգիական կամ ռազմական, շատ կարևոր է յոդի հասանելիությունը, քանի որ և՛ որպես կանխարգելում, և՛ ինչ-որ բան պատահելու դեպքում դա շատ կարևոր է, շատ լուրջ է»,- նշել է Ալեքսանդր Մյասնիկովը։
Մասնագետը հավելել է, որ ռենտգենյան ճառագայթման վտանգի պատճառով հիվանդները կրում են պաշտպանիչ գոգնոցներ։