ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է՝ ինչպես է Ուկրաինայում «Իսկանդեր»-ով հարվածում օտարերկրյա վարձկանների բազային

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ուրբաթ հրապարակել է «Իսկանդեր» համալիրի հաշվարկների աշխատանքի կադրերը։ ՌԴ ԶՈւ օպերատիվ-մարտավարական համալիրի օգնությամբ ոչնչացվել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների պատրաստման բազան, նշել են գերատեսչությունում, գրում է ՏԱՍՍ-ը։
Հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ կրակոցներն իրականացվել են երկու տեսակի հրթիռներով՝ բալիստիկ և թևավոր։
«Բալիստիկ հրթիռը հարվածել է շենքին, որտեղ գտնվում էր օտարերկրյա լեգեոնը, և ուսումնական բազան։ Քանի որ կիրառվել է հզոր պայթուցիկ թափանցող մարտագլխիկ, 60 մետր երկարությամբ շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է, իսկ հակառակորդը՝ խոցվել»,- ասել է մարտկոցի հրամանատարը: