Տրանսպորտը չի գործում, սոցիալական հաստատություններն գործում են հեռավար. ձյունն ու բուքը կաթվածահար են արել ՌԴ շրջաններ

Տրանսպորտը չի գործում, սոցիալական հաստատություններն գործում են հեռավար. ձյունն ու բուքը կաթվածահար են արել ՌԴ շրջաններ

Կամչատկային հարվածած ցիկլոնը կաթվածահար է արել ճանապարհների երթեւեկությունը։ Նույնիսկ ծանր տեխնիկան խրվում է ձյան մեջ։ Տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին հայտնում է «Կամ 24» լրատվական գործակալությունը։

Ինչպես «Կամ 24» լրատվական գործակալությանը հայտնել են Կամչատկայի երկրամասի հիդրոօդերեւութաբանական կենտրոնից, մարտի 23-ին կիրակի ցերեկը Կամչատկային հարվածել է ցիկլոնը՝ բերելով առատ ձյուն և բուք։ Վատ եղանակից տուժել են Պետրոպավլովսկ-Կամչատսկի, Ելիզովսկի շրջան, Ուստ-Բոլշերեցկի, Միլկովսկի և Ուստ-Կամչատսկի շրջանները։

Տեղումները ստեղծել են ձնահյուսի վտանգ. տարբեր շրջաններում ձյան տեսքով տեղումներ են:

Երկուշաբթի՝ մարտի 24-ին մարզում սպասվում է ամպամածություն և թույլ ձնախառն անձրեւ՝ հարավ-արևելյան քամու ուժգնությամբ։ Օդի ջերմաստիճանը կտատանվի 0-ից 2 աստիճան: 

Այս կապակցությամբ Կամչատկայի ճանապարհային անվտանգության պետական ​​տեսչությունը վարորդներին խնդրում է չվարել մեքենա, եթե խիստ անհրաժեշտություն չկա: 

Պետավտոտեսչությունն արդեն ստացել է վթարների 40-ից ավելի հաղորդում։ 

Ինչպես հայտնում է Kam 24 լրատվական գործակալությունը, հասարակական տրանսպորտը դադարեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել։ Կառավարությունն ու սոցիալական հաստատությունները անցել են հեռավար ռեժիմի։ Մանկապարտեզները փակ են, իսկ դպրոցներն այս պահին արձակուրդ են։

Կադրերը՝ այստեղ