Խումարյանը՝ թիրախում 

Խումարյանը՝ թիրախում 

Սպասելի, կանխատեսելի էր, որ նախօրեի հայտարարությունից հետո Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հայտնվելու է պետական մարմինների, ՔՊ գործիչների, իշխանություն կոչվածի սատելիտների անխնա քննադատության թիրախում:

Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես է եկել «խրոխտ» մի հայտարարությամբ՝ արձանագրելով, թե «ռադիոընկերության տնօրենն առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը»։

«Ըստ այդմ, Խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին»,- ասված է հայտարարության մեջ:

Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մարտին նշանակված ընտրություններին չի մասնակցելու, նրա «ներկայությունն» իշխանությունը սկզբունքորեն «հանդուրժելու» է ընդամենը մեկ ամիս:

Բայց դա չի բավարարում Նիկոլ Փաշինյանին:

Նրան պետք է, որ հենց տնօրենի պաշտոնում Խումարյանը պատժվի, որպեսզի նրա ըմբոստությունը վարակիչ չդառնա պետական բյուջեից սնվող մյուս հաստատությունների, բյուջետային, պետական այլ հիմնարկների ղեկավարների, աշխատակիցների համար:

Էլ չենք խոսում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի արձագանքի մասին, ով այնքան հեռու է գնաց

Վահրամ Բագրատյան