Կարիերայիս ավարտի մասին հայտարարում եմ այսօր, բայց այն ավարտվել էր 2014թ-ին․ Օզբիլիս

Շատ բարդ էր այս որոշումը, բայց ես տխուր չեմ, քանի որ գիտեմ՝ տվել եմ հնարավորինս խաղադաշտում։ 29 տարուց և 8 վիրահատությունից հետո որոշել եմ, որ բավական է։ Այս մասին Հայաստանի ազգային հավաքականի նախկին ու «Ուրարտու» ակումբի ֆուտբոլիստ, 33-ամյա Արազ Օզբիլիսը հայտարարեց իր այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Կարիերայիս ավարտի մասին հայտարարում եմ այսօր, բայց այն ավարտվել էր 2014թ-ին ծնկի երրորդ վնասվածքից հետո։ Վնասվածքից հետո վերադարձա խաղադաշտ, բայց այլևս նույն Արազ Օզբիլիսը չէի։ Ֆուտբոլն ինձ տվեց ավելին, քան ես պատկերացնում էի, այն ինձ սովորեցրել է թիմային աշխատանք, մտածելակերպ և այնպիսի արժեքներ, որոնք կօգնեն հաղթահարել հետագա դժվարությունները»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում