Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր

Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր

Վահե Գրիգորյանը 9 տարի ժամկետով ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր։ Այդ մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

«Այսօր ԵԽԽՎ-ն ընտրել է ՄԻԵԴ դատավորների Հայաստանից, Անդորրայից և Սլովենիայից:

Երկրները ներպետական մրցույթի արդյունքների հիման վրա Եվրոպայի խորհրդին էին ներկայացրել երեքական թեկնածուի: Քվեարկության արդյունքում ամեն երկրից ընտրվել է մեկ դատավոր:

Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները: Ձայների մեծամասնությունը ստացել է Վահե Գրիգորյանը:

Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի»,-ասվում է լուրում: