Մենք ծխողի համար ուզում ենք դիսկոմֆորտ ստեղծել․ Փաշինյան
Սրճարաններում մարդիկ շարունակում են ծխել։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա բացատրություն խնդրեց։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց, որ աշխատանքներ են տարվում։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ իրենց նպատակը տուգանք գրելը չի։
«Ի՞նչ իմաստ ունի բացօթյա սրճարանում կամ կանգառում ծխելն արգելելը։ Այս հարցը կա։ Իմաստն այն է, որ մենք ծխողի համար ուզում ենք դիսկոմֆորտ ստեղծել։ Մարդն ուզում է ծխել, մենք չենք ուզում, որ ծխի»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։