Սպիտակ տունը պարզաբանել է Պուտինի հետ զրույցի մասին Թրամփի խոսքերը

Սպիտակ տունը պարզաբանել է Պուտինի հետ զրույցի մասին Թրամփի խոսքերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է ոչ թե ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, այլ նրա հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկովը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ պարզաբանելով Պուտինի հետ բանակցությունների մասին Թրամփի հայտարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, ես դա չեմ ասել: Սթիվ Վիտկովը խոսել է Պուտինի հետ Մոսկվայում»,- ասել է Լևիթը ճեպազրույցում։

ԱՄՆ նախագահը նախապես հայտարարություն էր հրապարակել իր ռուս գործընկերոջ հետ հինգշաբթի՝ մարտի 13-ին կայացած բանակցությունների մասին։

Մարտի 11-ին Ջիդդա քաղաքում բանակցություններ են տեղի ունեցել ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Հանդիպումից հետո Ուկրաինան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը։ Մարտի 13-ին ՌԴ նախագահը չի բացառել, որ կարող է հրադադարի գաղափարը քննարկել իր ամերիկացի գործընկերոջ հետ։