Փորձագետները հայտնել են սմարթֆոնների հինգ թերության մասին

Փորձագետները հայտնել են սմարթֆոնների հինգ թերության մասին

Google-ի Project Zero-ի կիբերանվտանգության մասնագետները հայտնել են սմարթֆոնների հանրահայտ մոդելների հինգ թերության մասին, որոնք հայտնաբերվել են ամռանը:

Խոցելի կետերից մեկը կարող է վնասել հիշողությունը, ինչը կհանգեցնի սմարթֆոնի ամբողջական խափանման։ Երկրորդը կարող է բացել մուտք դեպի սարքի հիշողության հասցեներ, իսկ մյուս երեքը թույլ են տալիս փոփոխություններ կատարել վիրտուալ հիշողության ֆիզիկական էջերում: Սա նշանակում է, որ պոտենցիալ հաքերը կարող է լիովին վերահսկել ցանկացած Android սարք: