Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ․ ՀՀ Գլխավոր դատախազը՝ եռակողմ հանդիպմանը

Աննա Վարդապետյանը Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հետ հանդիպմանը բարձրացրել է հումանիտար պահանջների լիարժեք կատարման հարցը․ հայտնում են դատախազությունից։
«Հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ, որոնցից 33-ը դատապարտվել են։ Առկա են նաև ուղղակի ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու հայ զինծառայողերի առևանգման մասին։ Ընդ որում, մի շարք անձանց Հայաստանի Հանրապետություն վերադարձնելը մերժելը ադրբեջանական կողմը պատճառաբանում է այն հանգամանքով, որ այդ անձինք հայտնվել են Ադրբեջանում Հայտարարության ստորագրումից հետո, մինչդեռ հայկական կողմն ամբողջ ծավալով կատարել է Հայտարարության 8-րդ կետի պահանջները»,- նշել է Աննա Վարդապետյանը։