Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1100-ի

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1100-ի

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1100-ի, վիրավորվել է ավելի քան 5300 մարդ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։

«Չորեքշաբթի ժամը 18:20-ի դրությամբ զոհվել է 1100 քաղաքացի, ևս 5339-ը՝ վիրավորվել», - ասվում է Գազայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Իսրայելը հոկտեմբերի 7-ի առավոտյան աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել Գազայի հատվածից։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի գրոհայինները զանգվածային հրթիռային հարձակումներից հետո ներթափանցել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ։