Ֆրանսիացի զինվորականները գերեվարել են «Իսլամական պետություն Մեծ Սահարայում» խմբավորման առաջնորդներից մեկին

Ֆրանսիացի զինվորականները գերեվարել են «Իսլամական պետություն Մեծ Սահարայում» խմբավորման առաջնորդներից մեկին

Ֆրանսիացի զինվորականները Մալիում գերել են «Իսլամական պետություն Մեծ Սահարայում»  խմբավորման առաջնորդներից մեկին. հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով զինվորականներին։

«2022 թվականի հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը Բարհան ուժերի գործողությունը նպաստեց «Մեծ Սահարայում «Իսլամական պետության» նշանակալի դեմք հանդիսացող Ումեյա Ուլդ Ալբակայեի  ձերբակալմանը»,- գործակալությունը մեջբերում է  ֆրանսիական շտաբի տեղեկությունը:

Զինվորականները հայտնել են, որ Ալբակայեն ղեկավարել է ԻՊ-ի բջիջները Մեծ Սահարայում Մալիի Գուրմա շրջանում և Բուրկինա Ֆասոյի հյուսիսային Օդալան նահանգում: Բացի այդ, նա մի քանի հարձակում է կազմակերպել Մալիի ռազմակայանների վրա, այդ թվում՝ Գաոյում:

Զինվորականների խոսքով՝ «Բարխան» օպերացիայի ուժերը գերեվարվածներին կպահեն մի քանի օր, ապա կհանձնեն Մալիի իշխանություններին։

2014 թվականին Ֆրանսիան տարածաշրջանում սկսեց «Բարխան» հակաահաբեկչական գործողությունը։ Այս առաքելությանն աջակցում է նույն թվականին ստեղծված G5 տարածաշրջանային կառույցը։ Սահարա-Սահել շրջանում (Նիգեր, Մալի, Բուրկինա Ֆասո, Մավրիտանիա, Չադ) գործողության նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է և իրավիճակի կայունացումն այն մակարդակի, որ տեղական իշխանությունները կարողանան ինքնուրույն ապահովել անվտանգությունը: 2021 թվականի ամռանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը կփոխի Սահելում իր ռազմական ներկայության մոդելը. «Բարխան» գործողությունն իր ներկայիս տեսքով կավարտվի և կփոխարինվի միջազգային դաշինքով, որը կներառի տարածաշրջանի երկրները և այլ  գործընկեր երկրներ: