Ռուս խաղաղապահներն ասել են, թե երբ Լաչինի միջանցքի հարցը կլուծվի

Ռուս խաղաղապահներն ասել են, թե երբ Լաչինի միջանցքի հարցը կլուծվի

Ստեփանակերտի բնակիչները հասել են ռուս խաղաղապահներին, որոնք տեղակայված են ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակելու վայրում։ Տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների ներկայացուցիչները ցուցարարներին ասել են, որ դեկտեմբերի 26-ին միջանցքի հարցը պետք է վերջնականապես լուծվի։ Ասել են նաեւ, որ ճանապարհին անցակետ չի լինելու։ Սակայն հստակ չէ, թե ինչ ասել է միջանցքի հարցի վերջնական լուծում։

MediaHub-ը հիշեցնում է, որ այսօր հարյուրավոր արցախցիներ երթ էին կազմակերպել դեպի ռուս խաղաղապահներ՝ պահանջելով բացել կյանքի ճանապարհը: Հիշեցնենք, որ Արցախը դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ է: