Փաշինյանն ուղիղ խոստովանեց՝ Տավուշի մարզից գյուղերի հանձնումը որևէ բան էլ չի երաշխավորում
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից բացատրեց, թե ինչու իրենք դեմ չեն Ադրբեջանի հետ սահմանազատումը սկսել Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերից։
Ապա սկսեց ինքն իրեն հարցեր տալ և պատասխանել․ «Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ է, արդյոք, անվտանգություն։ Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակական մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ պիտի չեզոքացնենք։ Հաջորդ հարցը՝ իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է, արդյոք, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի։ Չի՛ երաշխավորում։ Բայց հակառակ գործելակերպը երաշխավարում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ պետք է չեզոքացնենք»։
Մանրամասն՝ տեսանյութում