Ֆրանսիայի քաղաքացին Գորիս-Տեղ հատվածում վարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, մեքենան հրդեհվել է

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Նիկոլաս Ավետիսյանը իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Տեղ ավտոճանապարհի 19 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիթեղյա հենապատին ու կողաշրջվել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարվել է։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։