Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հայկ Ազիզբեկյանին նշանակել օտարերկրյա պետություններում սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»։