Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

35-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա Լոնդոնում մրցեց կոստառիկացի Դավիդ Խիմենեսի հետ։ Այս մասին հայտնում է UNN-ը։

Լոնդոնում տեղի ունեցած մենամարտում հայ բռնցքամարտիկը, ով ներկայացնում է Ուկրաինան, մրցավարների միաձայն որոշմամբ (115։113, 115։113, 116։112)  պտոնեց հաղթանակը։

Արտյոմ Դալաքյանը 6-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը։ Նա պրոֆեսիոնալ ռինգում  տարավ 22-րդ հաղթանակը՝ առանց պարտության։