Չգիտենք՝ ինչ ուժեր են մասնակցում․ Թևանյանը՝ քաղաքապետի ընտրությանը կոալիցիա կազմելու մասին

«Միացյալ Հայաստան» շարժման համակարգող, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
«Թևանյանն իր գրառմանը կից տեղադրել է տեսաուղերձ, որտեղ ասում է, որ իրենց համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար:
«Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում և ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը»,-ասել է նա։
MediaHub-ը Թևանյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ ցուցակով է շարժումը մոտենալու ընտրություններին, վերջինս ասաց, որ հիմա որևէ փակագիծ չի բացի, վաղն ասուլիս է լինելու, որի ժամանակ էլ կհնչեցնի բոլոր հարցերի պատասխանները։
Հարցին, թե արդյո՞ք հանարավոր է կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, Թևանյանը արձագանքեց․
«Դեռ ամբողջությամբ չգիտենք, թե ինչ ուժեր են մասնակցում, չեմ կարող այս հարցին պատասխանել»։
Լիաննա Թորոսյան