Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանողներին անվանել է հիմարներ

Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանողներին անվանել է հիմարներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում «Դելովայա Ռոսիա»-ի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել չվախենալ պատժամիջոցներից, քանի որ նրանք, ովքեր «սկսեն վախենալ, անմիջապես կկորցնեն ամեն ինչ»։

ՌԴ ղեկավարը նրանց, ովքեր կիրառում են դրանց, անվանել է «հիմարներ», քանի որ «նրանք վնասում են իրենք իրենց»։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում և «պատրաստ լինենք մեր հնարավոր ապագա չարախոհների ցանկացած գործողության»։

Պուտինն նշել է, որ նրանք շատ բաներ են անում «իրենց վնասի համար»։ «Թվում է, թե սա և այն անպայման չեն անի, որովհետև դա նրանց վնասում է։ Բայց նրանք դա անում են, հիմարներ։ Օ՜, ներողություն, խնդրում եմ», - ասել է նախագահը։

Նույն հանդիպման ժամանակ Պուտինը զգուշացրել է, որ Ռուսաստանը լքած բիզնեսների ներողությունները բավարար չեն լինի։ Այսպես է նախագահը մեկնաբանել «Դելովայա Ռոսիա»-ի ղեկավար Ալեքսեյ Ռեպիկի առաջարկը՝ տարբերակել վերաբերմունքը երկիր վերադառնալ ցանկացող օտարերկրյա ընկերությունների նկատմամբ և «բոլորին նույն ձևով չդիտարկել»։