Թրամփը Իրանին սպառնացել է սնանկացմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը խոստացել է զրոյացնել իրանական նավթի մատակարարումները և սնանկացնել երկիրը, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային համաձայնագրից։
«Սակայն եթե Իրանի ղեկավարությունը մերժի այդ ձիթենու ճյուղը և շարունակի հարձակվել իր հարևանների վրա, ապա մենք այլընտրանք չենք ունենա, քան կիրառել առավելագույն ճնշում և զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը, ինչպես ես արել եմ նախկինում։ Դուք գիտեք, որ նրանք, ըստ էության, սնանկացած երկիր էին իմ արածի պատճառով», - ասել է Թրամփը Սաուդյան Արաբիայում ներդրումային ֆորումում։