ԱՄՆ-ը քննարկում է ՄԹ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի զորքերի տեղակայումը Դնեպրից արևմուտք

Եթե Ուկրաինայի շուրջ բանակցությունները առաջընթաց չգրանցվեն, հնարավոր են ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ «նշանակալի» և «ամենախիստ» պատժամիջոցները, հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Քելլոգն ասել է, որ ԱՄՆ-ը քննարկում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի զորքերի տեղակայումը Դնեպրից արևմուտք՝ որպես ուկրաինական կարգավորման մաս։
«Մենք խոսում ենք կայունության ուժերի մասին։ Սա այն ուժն է, որը կոչվում է E3, բայց իրականում այն այժմ E4 է, երբ խոսքը վերաբերում է բրիտանացիներին, ֆրանսիացիներին և գերմանացիներին։ Իրականում, նաև լեհերին։ Ուժը Դնեպր գետից արևմուտք է, ինչը նշանակում է, որ շփման գոտուց դուրս է», - ասել է նա։