Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (18.01.2024)

Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (18.01.2024)

1.  Առատ ձյունը և ցրտաշունչ անձրևները հարվածել են Գերմանիային, ամենից շատ տուժել են երկրի արևմտյան և հարավային շրջանները: Մայնի Ֆրանկֆուրտում և Մյունխենում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել, իսկ ուղևորներին նախապես խնդրել են չգալ օդանավակայաններ։ Շատ քաղաքներում հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ դպրոցներում դասերը չեղյալ են հայտարարվել։

2.  Կործանարար անձրևներ, մինչև 200 կմ/ժ արագությամբ քամիներ, ութ մետրանոց ալիքներ՝ այս ամենը «Բելալ» սարսափելի ցիկլոնն է, որը մոլեգնում էր Մավրիկիոսում։

3.  Սախալինում հզոր ցիկլոնի պատճառով կյանքը գրեթե կաթվածահար է եղել։ Քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 25 մետրի: Տեղի օդանավակայանը փակ է, դպրոցականներն ուղարկվել են հեռավար ուսուցման։ 

4.  Ավելի քան 1,1 միլիոն էլեկտրաէներգիայի սպառողներ տուժել են հզոր ցիկլոնից, որը հարվածել է Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում չորեքշաբթի գիշերը, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ 12-ը, հայտնում է G1 պորտալը՝ վկայակոչելով տարածաշրջանի փրկարարներին։