Խաղաղ հավաք Ստեփանակերտում՝ ընդդեմ ադրբեջանական սադրանքների․ (տեսանյութ)

Արցախցի կանայք երեխաների հետ այսօր Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի մոտ խաղաղ հավաք են անցկացրել՝ ընդդեմ ադրբեջանական սադրանքների։ Արցախցիները միջազգային կառույցներին հորդորում են պարտադրել Ադրբեջանին՝ վերականգնել Արցախում գազի մատակարարումը։

«Արցախում տեղի ունեցողն այսօր հումանիտար աղետ է: Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումն աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ»,-նշել են հավաքի մասնակիցները։

Հավաքի մասնակիցներն ընդգծել են նաև, որ Ադրբեջանի նպատկը Արցախը հայաթափելն է, բայց արցախցին մնալու է իր հայրենիքում։

Նշենք, որ արդեն 3–րդ օրն է ինչ ադրբեջանական կողմի միջամտությամբ Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, վերականգման համար տարվող բանակցությունները վարում են ռուս խաղաղապահները և ԱՀ ԱԽՔ-ը։