Արտակարգ դեպք. Երևանում տրոլեյբուս է այրվում (տեսանյութ)

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից։Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ։
Տեսանյութն` այստեղ