Թրամփը կոչ է արել Կոլորադոյի նահանգի Կապիտոլիումից հեռացնել իր «աղավաղված» դիմանկարը

Նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոլորադոյի նահանգի Կապիտոլիումից հեռացնել իր «աղավաղված» դիմանկարը։
Նախագահին դուր չի եկել սեփական նկարը, որը 2019 թվականին կախված է եղել իր նախորդների դիմանկարների կողքին շենքի երրորդ հարկում։
«Կոլորադոյի նահանգի Կապիտոլիումում մյուս նախագահների հետ ցուցադրված իմ դիմանկարն այն մակարդակի է միտումնավոր խեղաթյուրված, որը նույնիսկ ես նախկինում երբեք չեմ տեսել»,- գրել Է Թրամփը «Truth Social» սոցցանցում:
Նրա խոսքով՝ նույն նկարչի մեկ ուրիշ աշխատանք՝ Բարաք Օբամայի նախագահական դիմանկարը, «հրաշալի տեսք ունի»:
Թրամփի կարծիքով՝ հեղինակը «տարիքի հետ կորցրել է տաղանդը»:
Նախագահը նաև վստահեցրել է, որ դիմանկարն անհրաժեշտ է տեղացիներին, իսկ Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսին անվանել է ձախ արմատական: