Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Երևանի Կենդանաբանական այգու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավար էդմոնդ Ղազարյանը: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատել է Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լիանա Բրյանը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանն ասել էր, որ  տնօրեն պետք է նշանակվի ոլորտից հասկացող անձ:

«Եթե այգու տնօրեն լինի Նորք-Մարաշ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ապա որևէ փոփոխություն չեմ ակնկալի, որովհետև ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Կենդանաբանական այգու տնօրենը պետք է լինի մասնագետ: Ոչ մասնագետ անձանց փոփոխությունը բերեց, հանգեցրեց այս հետևանքներին: Իսկ Էդմոնդ Ղազարյանը միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել, էլի կիլոմետրերով հեռու կենդանիներից ու խնդիրներից, որոնք չի կարող լուծել»,- նշեցլ էր այգու նախկին աշխատակիցը:

Մանուկ Մանուկյանը, ով աշխատել է Կենդանաբանական այգում, ևս վստահ է՝ նշանակվող անձը ոլորտից հեռու չպետք է լինի: