Ինչ հաճախականությամբ է պետք սնվել․ խոսել է բժիշկը

Ինչ հաճախականությամբ է պետք սնվել․ խոսել է բժիշկը

Բժիշկ Էվելինա Հովնանյանը News.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ ծանր հիվանդություններ չունեցող մարդուն անհրաժեշտ է երեքից հինգ ժամ դադար տալ սննդի միջև։ Պետք չէ ավելի երկար մնալ առանց սննդի.

«5 ժամից ավելի ընդմիջումը կարող է բացասաբար ազդել աղեստամոքսային տրակտի վրա»,- զգուշացրել է բժիշկը։ Այդ ժամանակահատվածում սնունդը ժամանակ ունի մարսվելու ստամոքսում, որը դատարկվում է և պատրաստվում սննդի հաջորդ չափաբաժնի համար։

Նա հավելել է, որ կերակուրների միջև ընկած ժամանակահատվածը կարող է տարբեր լինել: Կարևոր է հաշվի առնել տարիքը և քրոնիկական հիվանդությունների առկայությունը։ Երեխաները, տարեցները, ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է ավելի հաճախ սնվեն։ «Ընթրիքի և նախաճաշի միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի 10-11 ժամը»,- եզրակացրել է փորձագետը։