Նիկոլասեր դասալիքը

Նիկոլասեր դասալիքը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն է, ով ծառայություններ է մատուցում Փաշինյանին՝ անձնական խնդիրներ լուծելու նպատակով: 

Դասալքություն 

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին չի ծառայել բանակում: Էդգար Արմենի Նիկողոսյանը (ծնված 23.07.1995 թվ-ին, գրանցման հասցեն՝ Երևան, Դեմիրճյան փ. 17Ա 15) ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ ֆուտբոլային կարիերա շարունակելու հիմնավորմամբ, սակայն հետագայում  ակտիվ ֆուտբոլով չի զբաղվել: 

Նիկոլական տեսակը 

Առանց այն էլ՝ նիկոլական տեսակի համար խորթ են հայկական բանակն ու ծառայությունը: Բայց քստմնելի է, երբ մարդն իր կարգավիճակը, Փաշինյանի հետ մտերմությունն օգտագործում է՝ բանակից որդուն ազատելու համար: Փաշինյանը սիրով ընդառաջում է այս մարդկանց խնդրանքներին. ի վերջո, հեշտ է սրանց «կոմպրոմատներով» կառավարելը:

Վահրամ Բագրատյան