Օդեսայում տղամարդը օդ է կրակել, երբ զինկոմները փորձել են բերման ենթարկել նրան

Օդեսայում տղամարդը օդ է կրակել, երբ զինկոմները փորձել են բերման ենթարկել նրան

Օդեսայում տղամարդը կրակել է օդ, երբ զինկոմիսարիատների աշխատակիցները փորձել են կալանավորել նրան և ի վերջո փախել են, հայտնում է UNIAN գործակալությունը Telegram-ի իր ալիքում։

«Օդեսայում տարածքային հավաքագրման կենտրոնի (զինվորական կոմիսարիատ-խմբ.) աշխատակիցների կողմից տղամարդուն բերման ենթարկելու փորձի ժամանակ կրակոցներ են սկսվել: Պրիվոզ շուկայի մոտ աշխատակիցները կանգնեցրել են տղամարդուն և տվյալների բազայի միջոցով պարզել, որ նա զորակոչիկ է, երբ փորձել են կալանավորել, նա ազատվել է և օդ կրակել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ տղամարդուն հաջողվել է փախչել։