Շատ նպաստ ստացողներ վատնում են իրենց փողերը խաղադրույքների վրա․ Փաշինյանի սարսափը

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ նշեց, որ սարսափով մի արձանագրում պիտի անի՝ շատ նպաստ ստացողներ վատնում են իրենց փողերը խաղադրույքների վրա։ 

Նրա խոսքով՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագուները մեծ գումարներ են խաղադրույք կատարել, այսինքն՝ խաղադրույքը տնտեսության ամենամեծ ճյուղի էր վերածվել։ 

«Հիմա շահումով խաղերի հարկման նոր համակարգեր ստեղծելու վրա ենք աշխատում։ Ես ուզում եմ նշել, որ սոցիալական նպաստ ստացող քաղաքացիներն իրենց ստացած գումարը ծախսում են խաղադրույքի վրա։ Մենք գումար ենք տալիս քաղաքացուն, որ նա խաղադրույք անի՞, ինչո՞ւ. այս հարցը կարող է ծագել։ Ուստի մենք խաղադրույք անել թույլ կտանք միայն բանկային քարտերով, որ կարողանանք խաղադրույք անողներին նույնականացնել»,- ասաց Փաշինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։