Ի՞նչ է լինելու Արաբկիրի և Կենտրոնի ջրամատակարարման հետ․ «Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել․
«Կորեայի ձորով անցնող «Արզնի 2-Երևան» 900-1000 մմ-ոց մայրուղային ջրատարի լուսանկարներն են:
Այստեղից են ջուր ստանում Երևանի Արաբկիր վարչական շրջանն ու Կենտրոնի 25%-ը: Վթարի վերացումը խիստ բարդ է, քանի որ հողի շերտի փլուզման հետևանքով փոխվել է Հրազդան գետի հունը, ինչի հետևանքով անանցանելի է ջրատարին մոտեցող ճանապարհը:
Այսինքն՝ նախ պետք է իրականացնել մեծ ծավալի գրունտային աշխատանք և տեղափոխել գետի հունը, ապա նոր անցնել բուն վթարի վերացմանը:
«Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Ջրային կոմիտե՝ տեխնիկա և անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու հարցով և արդեն իսկ ստացել է անհրաժեշտ աջակցությունը՝ համընդհանուր շահերից բխող այս խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար:
Հարգելի' սպառողներ,
հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ տեղեկացնում ենք, որ մինչև խնդրի վերջնական կարգավորումը, այս օրերին վարչական շրջանների #ջրամատակարարումը կիրականացվի փոքր-ինչ այլ գրաֆիկով»: