Եթե կարողանանք Փաշոևի անցակետն անցնել, կգնանք մինչև Լաչինի միջանցք․ զոհվածների ծնողները շարժվում են Սյունիք

Եթե կարողանանք Փաշոևի անցակետն անցնել, կգնանք մինչև Լաչինի միջանցք․ զոհվածների ծնողները շարժվում են Սյունիք

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն, հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ այսօր Եռաբլուրից երթ են իրականացնելու դեպի Սյունիք, տեղում պարզելու համար, թե ինչպես է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը եւ ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչեւ հիմա փակ, այն դեպքում, երբ Հաագայի միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել այն անհապաղ։ 

Դեպի Սյունիք մեկնող խաղաղ ակցիայի մասնակիցների թվում է նաեւ 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։ Վերջինս MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ փորձելու են հասնել Բերձորի միջանցք։ 

«Պիտի հասնենք մինչեւ Սյունիքի Տեղ գյուղում տեղակայված հայկական անցակետ ու փորձենք անցնել: Եթե ստացվի անցնել էս տականքի կողմից դրված (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ.) անցակետով, ապա ակցիան կանենք այդ վայրում։ Հաագայի դատարանի որոշում կա եւ Ալիեւը հայտարարում է, որ ճանապարհը բաց է։ Հիմա մենք գնում ենք այնտեղ, եթե կարողանանք տեսնել դիտորդներին, ապա հարցեր կուղղենք միջազգային դատարանի որոշման ու դրա չկատարման վերաբերյալ։ Մենք, իհարկե, փորձելու ենք հասնել մինչեւ Լաչինի միջանցք, բայց մինչ այդ կա Փաշոեւի հայկական անցակետը ու հնարավոր է մեզ թույլ չտան անցնել»,-ասաց Մելիքյանը։

Նա հավելեց՝ պիտի հարցնեն, թե մեր ինքնիշխան տարածքում ինչո՞ւ են անցակետ դրել ու թույլ չեն տալիս անարգել անցնել.

«Մենք պետք է նաեւ տեսնենք, թե թշնամին որքա՞ն է մխրճվել Հայաստանի տարածք»,- շեշտեց նա:

Մանրամասն՝ քիչ անց:

Լիա Սարգսյան