Հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվում ընթացող դատական ֆարսի ժամանակ

Փետրվարի 18-ից հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է Բաքվում դատական ֆարսի ժամանակ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած խիստ սահմանափակ տեղեկություններից պարզ է դառնում, որ այսօր Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչը մերժվել է՝ առանց քննարկման։
Այնուհետեւ Վարդանյանն ընդմիջում է խնդրել՝ ինքնազգացողությունը վատ լինելու պատճառով, ինչից հետո նիստը շարունակվել է։
Իրեն առաջադրված մտացածին մեղադրանքների վերաբերյալ հարցերին Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել։