Կառավարական կորտեժի վրաերթի հետևանքով մահացածը Բերքանուշից էր՝ Իտալիայում էր սովորել

Կառավարական կորտեժի վրաերթի հետևանքով մահացածը Բերքանուշից էր՝ Իտալիայում էր սովորել

Կառավարությունից հրահանգավորված՝ գաղտնի է պահվում երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի կորտեժի վրաերթի ենթարկած աղջկա տվյալները․ ոստիկանությունն անգամ մահացածի անուն- ազգանունն է թաքցնում։ Yerevan.Today-ը պարզել է, որ մահացած հղի կինը Սոնա Մնացականյանն էր, 29 տարեկան էր։ Սոնան  ծնվել ու մեծացել էր  էր Արտաշատի՝ Բերքանուշ գյուղում: Անցած տարի էր ամուսնացել Երևանում էր բնակվում:

Yerevan.Today-ին հաջողվեց կապ հաստատել Սոնայի համագյուղացիներից մեկի հետ․ Աշոտի խոսքով, Սոնայի ընտանիքը շատ ուշացած է իմացել իրենց դստեր մահանալու մասին։ Ասում է․ «Պատահած ողբերգությունը հարազատները ցավով  պատմում էին իրար ու չգիտեին, որ մեր Սոնան է իր չծնված բալիկի հետ ընկել մեքենայի տակ: Մացակ Մնացականյանի աղջիկն էր, կարգին, շնորհքով ընտանիք, մի քույր ուներ միայն ու ինքն էր, սովորել էր Իտալիայում, շատ խելացի, սիրունիկ աղջիկ էր։ Մեր գյուղի հպարտությունն էր Սոնան, զարմացած եմ մարդկանց տգիտության վրա, որ էս ողբերգությունից հետո սոցցանցում քննարկում ու քննադատում են Սոնային, թե ինչ իրավունք ուներ փողոցն անցնել անթույլատրելի տեղից։ Մենք չգիտենք՝ ինչ է կատարվել, մենք ստեղ, դուք՝ Երևանում, բայց կարելի՞ էր մարդկանց կոտորելով վարչապետին տուն տանել Երևանի նեղ փողոցներում, ինչու՞ են էդքան բարձր արագության տակ սլանում, ո՞ւմից են վախենում, ո՞վ ա ընկել իրանց հետևից, քա՜նիս-քանիսին են տենց գցել մեքենայի տակ ու չեն խրատվում»,- «Yerevan.Today-ի հետ պատահածի մասին կիսվում ու քննարկումներից վրդովված պատմում էր Սոնայի համագյուղացին:

Արամ Գևորգյանn էլ գրում է. «Նկարում՝ երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինն է՝ Սոնա Մնացականյանը։ Նա Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր...»։