Փողոցում մնալու ինքնանպատակությունը

«Չորեքշաբթի օրը՝ ժամը 12։00-ին, Դատախազության շենքի դիմաց։ Բոլորիդ սպասելու եմ»,- երեկվա հանրահավաքից ու դեպի ՍԴ երթից հետո հայտարարել է Բագրատ Սրբազանը:
Եվ այսպես, Սրբազան պայքարի նոր փուլի մեկնարկից հետո արդեն կարող ենք որոշակի եզրահանգումներ անել:
Նախ, ի տարբերություն մայիս-հունիս ամիսների, փողոցը մարդաշատ չէ. հանրահավաքներին մասնակցում են մի քանի հազար քաղաքացիներ:
Սա առնվազն խոսում է այն մասին, որ հասարակությունն այլևս չի հավատում Սրբազան պայքարի իշխանափոխության օրակարգին:
Երկրորդ, տեսանելի է, որ շարժումը չունի հստակ օրակարգ և, այսպես ասած, մոտիվներ է փնտրում՝ փողոցում մնալու համար:
Օրինակ, Հ1-ից ուղերձի համար եթեր պահանջելը, մեղմ ասած, պատճառաբանված չէ: Մի կողմից, ուղերձի քաղաքական բաղադրիչը թույլ էր, մյուս կողմից՝ դա գրեթե զրոյական ազդեցություն ունեցավ շարժման ընթացքի համար: Սակայն իշխանությունները կարողացան «տոլերանտության» իմիջ ստեղծել:
Կամ՝ ի՞նչ իմաստ ուներ երեկ ՍԴ գնալը, եթե Բարձրագույն դատարանն դելիմիտացիա/դեմարկացիայի հանձնաժողովների Կանոնակարգի մասով իր «առաքելությունը» կատարել է ու գնդակը գտնվում է խորհրդարանի դաշտում:
Տպավորություն է, որ շարժումը քաղաքական լուծումներ չունի, և վակուումը լցնում է աղմուկով:
Վահրամ Բագրատյան