Լևոն Մնացականյանը հայտնվեց թշնամու բանտում և մեղադրվեց այն բանի համար, որ սիրում է իր Հայրենիքը

Լևոն Մնացականյանը հայտնվեց թշնամու բանտում և մեղադրվեց այն բանի համար, որ սիրում է իր Հայրենիքը

Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նա հայտնվել է թշնամու բանտում և մեղադրվում է այն բանի համար, որ սիրում է իր Հայրենիքը և հանուն այդ սիրո արել է այն, ինչ պարտավոր էր անել...

Նա կարող էր խուսափել թշնամական անցակետում իրեն սպասված հավանական դաժան հանգուցալուծումից (և դրա համար կային հնարավոր տարբերակներ), բայց գիտակցաբար գնաց ճակատագրին ընդառաջ՝ ամրագրելու, որ ինքն արժանի է պատվով կերտած իր ճանապարհին...

Նրա համար քողարկված հեռացումը, ասել է թե՝ փախուստը, նույն բացատրությունն ուներ, ինչ դավաճանությունը... և նա գերադասեց մնալ այն բարձունքի վրա, որտեղ նրան տեսել ու ճանաչել են...

Այդպիսի զորավարներն արժանի են ոչ միայն յուրայինների, այլ նաև թշնամու հարգանքին, եթե, իհարկե, այդ թշնամու մեջ դեռևս մեռած չէ արդարության զգացումը...»,- գրել է Հասրաթյանը։