Էլինա Ավանեսյանը պարտվեց Վիկտորյա Ազարենկային

Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում անցկացվող թենիսի WTA-1000 շարքի մրցաշարում աշխարհի 130-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մեկնարկում մրցեց աշխարհի նախկին առաջին ռակետ, համաշխարհային դասակարգման 37-րդ համար, Բելառուսի ներկայացուցիչ Վիկտորյա Ազարենկայի հետ։
Հայ թենիսիստուհին պարտվեց 4:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։
Երկրորդ շրջանում Վիկտորյա Ազարենկայի մրցակիցը կլինի աշխարհի 8-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսան։
Գվադալախարայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն դոլար է։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am SPORT