ԱՄՆ-ն Ուկրաինայում հակամարտության պլան չունի․ Լուկաշենկոն Մոսկվայում հանդիպել է Պուտինին

 ԱՄՆ-ն Ուկրաինայում հակամարտության պլան չունի․ Լուկաշենկոն Մոսկվայում հանդիպել է Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հակամարտության պլան չունի։

Ըստ նրա՝ Վաշինգտոնը ջրեր է փորձարկում։

«Բացարձակ վստահությամբ կարող եմ ասել, որ ամերիկացիները ուկրաինական հակամարտության համար ծրագիր չունեն: Բացարձակապես ոչ մի ծրագիր: Նրանք փորձում են ջրերը փորձարկել. ի՞նչ են ուզում այս մարդիկ, ի՞նչ են ուզում այս, մենք այսօր կխոսենք այս մասին: Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ կասի», - աել է նա:

Լուկաշենկոյի խոսքով՝ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, չի համաձայնի հրադադարի։

Նա նշել է, որ հնարավոր չէ «ճնշել» Ռուսաստանին, ուստի ԱՄՆ-ն ճնշում է գործադրել Կիեւի վրա։

Սակայն Լուկաշենկոն նշել է, որ Ուկրաինայում ժամանակավոր զինադադարի առաջարկը հնարք չի համարում, փոխանցում է Belta-ն։

Ուկրաինայի կարգավորման հարցում հնարավոր կլինի համաձայնության գալ, երբ Ռուսաստանը հանի իր հաղթաթուղթը, ասել է Լուկաշենկոն։

«Կուրսկի մարզը վերջնականապես կազատագրվի մի քանի օրվա ընթացքում»,- ասել է Լուկաշենկոն

Նա հայտարարել է, որ մարզի մոտալուտ ազատագրումը նշանավորվել է Վլադիմիր Պուտինի՝ Կուրսկ կատարած այցով։

Մոսկվայում Բելառուսի ղեկավարին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը Բելառուսի հետ Ռուսաստանի հարաբերություններն անվանել է եղբայրական։

Նա նշել է, որ դրանք կարող են օրինակ լինել այլ երկրների համար։