ՀՀ ԱԳՆ-ն լռում է. մեր փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում, ցավոք, Ադրբեջանը ճիշտ է ասում․ Բաբայան

ՀՀ ԱԳՆ-ն լռում է. մեր փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում, ցավոք, Ադրբեջանը ճիշտ է ասում․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրել է.

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար տեղակալը հայտարարել է, որ #նիկոլ_մահաբերի հետ ունի պայմանավորվածություն Տավուշի 7 գյուղերը և Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին: Ադրբեջանի փոխնախարարը նույնիսկ ժամկետներն է հստակեցրել ասելով, որ դա տեղի կունենա դեմարկացիայի շրջանակներում:

Արդեն երկրորդ օրն է ՀՀ ԱԳՆ-ն լռում է այս մասին:

Մեր փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում, ցավոք, Ադրբեջանը ճիշտ է ասում:

Ամեն տեսակ էդմոնազգի գործիչները մեզ մեղդրում են, թե ադրբեջանական քարոզչություն ենք տարածում: Տո՛ այ... դե խոսեք, մի բան ասեք, որ ստիպված չլինենք իրականությունն Ադրբեջանից լսել: