Ամեն օր ապրում ենք ահաբեկչության պայմաններում, իսկ իշխանությունը փրփուրներից է կախվում․ Վարդանյան

Չունենք էլ այն ապահով Հայաստանը, որտեղ կարող ենք կենտրոնանալ մի խնդրի վրա և այն լուծել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ահաբեկչությունը մեր նկատմամբ է տեղի ունենում, մենք արթնանում ենք գերիների մասին լուրերով, զոհի մասին լուրով, բարձունք գրավելու մասին լուրով, որ Արցախում գազ չկա, ու սովորական մարդը, հատկապես ազգային մտածողություն ունեցող, ստիպված է մտածել, այս բոլորին ինքը ինչով կարող է օգնել, և սա ոչ առաջին անգամն է, ոչ էլ 10-րդ անգամն է, արդեն չորրորդ տարին է` այս ռեժիմով ենք ապրում, իսկ իշխանությունը փրփուրներից է կախվում»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում