Samsung-ը գաղտնի էկրանով սմարթֆոն է մշակել

Samsung-ը հեռախոս է մշակել, որը հետեւի մասում թաքնված էկրան ունի: Այս մասին հայտնում է SamMobile-ը։
Ըստ նկարագրության՝ սմարթֆոնը երկու էկրան ունի՝ օժանդակ էկրանը տեղադրվախ է հետեւի վահանակի վրա եւ պատված է պաշտպանիչ ապակիով։ Ցանկության դեպքում էկրանը կարող է անջատվել, եւ, լրագրողների կարծիքով, այդ դեպքում էկրանը միաձուլվում է սարքի հետեւի վահանակի գույնի հետ։
Oժանդակ էկրանը կարող է օգտագործվել տարբեր տեղեկություններ ցուցադրելու համար: