Երեկոյան Արևի մասնակի խավարում տեղի կունենա․ կտևի մոտ 4 ժամ

Աստղագետները հայտնում են, որ ապրիլի 30-ի երեկոյան արևի մասնակի խավարում տեղի կունենա, որը կտևի մոտ 4 ժամ։
Խավարումը կսկսվի ապրիլի 30-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:45-ին, արևածագին, Խաղաղ օվկիանոսի անտարկտիկական ափերի մոտ, կավարտվի մայիսի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով 01:38-ին, մայրամուտին Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում՝ Չիլիի ափերից քիչ հեռու։
Խավարմանը կարելի է հետևել Հարավային Ամերիկայից, Անտարկտիդայից և Խաղաղ ու Ատլանտյան օվկիանոսներից։