Բելգորոդի շրջանում քաղաքացիական անձ է վիրավորվել կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով

Բելգորոդի շրջանում քաղաքացիական անձ է վիրավորվել կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով

Բելգորոդի շրջանի Ռեպյախովկա գյուղի քաղաքացիական բնակիչը վիրավորվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով և նրան տեղափոխել են շրջանային հիվանդանոց, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ Ուկրաինայի զինված ուժերը երկուշաբթի օրը կամիկաձե անօդաչու թռչող սարքի միջոցով հարված են հասցրել Բելգորոդի մարզի Կրանոյարուժ շրջանի Ռեպյախովկա գյուղին։

«Նրա վայր ընկնելու և դրան հաջորդած պայթյունի հետևանքով քաղաքացիական անձ է վիրավորվել. տղամարդը ուղեղի ցնցում է ստացել, շտապօգնության մեքենան նրան տեղափոխել  է կենտրոնական շրջանային հիվանդանոց և ցուցաբերվել  է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասել է Գլադկովը։

Գլադկովը հավելել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ հարված է հասցվել մասնավոր բնակելի շենքի ճակատին և մեքենային։